-
09.08.2024|
22:12
16 տարի առաջ ազատասեր վրացիք հասան իրենց մուրազին՝ կործանեցին Վրաստանը, քանի որ որոշեցին եվրոպացի դառնալ, մտնել եվրատլանտյան դաշինք: Այն ժամանակվա ամերիկյան պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հրահանգել էր Սաակաշվիլի Միշիկոյին՝ դու ունես 4 օր, քանի Պուտինը Պեկինում է, Ցխինվալի հարցը լուծիր: Սա էլ լուծեց՝ հարձակվելով ռուս խաղաղապահների վրա, հետո գրավեց քաղաքը: Հետո դուրս շպրտվեց, ռուսական ուժերը հասան Թբիլիսի, բայց զարմանալի մեծահոգությամբ քաղաք չմտան, Սաակաշվիլիի ռեժիմը չտապալեցին:
-
09.08.2024|
20:10
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցքի հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները:
-
09.08.2024|
19:09
Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արևմուտքն են։
-
09.08.2024|
18:07
Հակիրճ` ռազմա - ստրատեգիական տեսանկյունից բացարձակ անիմաստ, ՈՒկրաինային ոչինչ չտվող, Կուրսկի մարզ տակտիկական ներխուժման իրական նպատակի մասին:
-
09.08.2024|
17:30
ՈՒկրաինան ճիշտ, բայց վտանգավոր մարտավարություն է ընտրել՝ գործողություններ հակառակորդի տարածքում։ Սա պատերազմի ոսկե կանոններից մեկն է հաջողության հասնելու համար՝ ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի դաշտ։ Մարտավարական առումով սա ճիշտ քայլ է, բայց այ ռազմավարական առումով՝ ծայր աստիճան վտանգավոր։ ՈՒկրաինան պետք է գրեթե հարյուր տոկոսով վստահ լինի, որ կարող է հետ մղել ռուսական զորքն այն տարածքներից, որոնց վրա, մեծ հավանականությամբ, մոտ շրջանում հարձակում կգործի ՌԴ-ն։
-
09.08.2024|
16:01
Որպես Նորայր Մուշեղյանի նախկին սան եմ ասում՝ օլիմպիական խաղերում կոնկրետ Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն. անբեկանելի կանոն է, երբ հակառակորդն արդեն երկու ոտքով կանգնած է գորգից դուրս, որևէ հնարքի համար նրան այլևս միավոր չի տրվում։
-
09.08.2024|
15:27
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում:
-
09.08.2024|
14:02
Ներկա իրադրության բարդ ու ծայրահեղ վտանգավոր լինելը կապված է պատերազմի մեջ միջուկային երկու պետությունների անմիջական ներգրավվածության հետ...
-
09.08.2024|
13:40
Օպերայի և բալետի պետական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ, այս էլ երկրորդ անգամ, հոսանքն անջատվել է։ Թատրոնի տնօրենությունը ներողություն է խնդրել հանդիսատեսից ու պետական մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա...
-
09.08.2024|
13:24
Նիկոլ Փաշինյանը հերթով բավարարում է Թուրքիայի նախապամանները կամ քայլեր է կատարում դրանք բավարարելու ուղղությամբ։ Այդ նախապայմաններն անվերջ են ու առաջ են քաշվում մեր երկիրը կազմաքանդելու համար...
s="footer-txt">
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am